Այսօր անդրադարձել էինք www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակմանը եւ ներկայացրել լոռեցիների ու «Ֆեյսբուքի» որոշ օգտատերերի վիրավորանքը հոդվածի առնչությամբ:
Դերասան Սերգեյ Դանիելյանն արձագանքել է լոռեցիներին` ejournal.am-ում: «Սիրելի և հարգելի Լոռու մարզի բնակիչներ, շատ եմ ցավում, որ իմ անհեթեթ վրիպումի պատճառով ձեր ուշադրությունը շեղվեց հոդվածի բուն նյութից: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում անսպասելիորեն վիրավորել եմ: Հավատացեք, որ ինձ անչափ մտահոգում է իմ ընթերցողի յուրաքանչյուր կարծիք: Խնդրում եմ իմ սխալ արտահայտության պատճառով չշեղվենք այլ խնդիրներից, որոնք մեզ բոլորիս մտահոգում են»,- գրել է Սերգեյ Դանիելյանը: