Լրահոս
Օրվա լրահոսը

Լուռ երթ` ի հիշատակ բանակում զոհվածների (Սլայդ-շոու)

Հունվար 28,2012 22:27

Այսօր` ՀՀ զինված ուժերի 20-ամյակի օրը, մոմերով լուռ երթ էր կազմակերպվել ի հիշատակ բանակում տարբեր հանգամանքերում սպանվածների: Երթը սկսվեց Ազատության հրապարակից, որտեղից զոհվածների հարազատները եւ պարզապես մտահոգ քաղաքացիներ` մոտ հարյուր հոգի, մոմերով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա եւ լուռ երթով հասան Հանրապետության հրապարակ:

Երթի կազմակերպիչն էր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը: Երթի մասնակիցները նաեւ թռուցիկներ բաժանեցին անցորդներին, որում մասնավորապես հայտնում էին. «Հայկական Զինված ուժերում ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները: Զինծառայողներից շատերը ենթարկվում են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի իրենց վերադասների եւ այլ ծառայակիցների կողմից: Արդյունքում նրանցից շատերը տուն են վերադառնում խեղված առողջությամբ: Իսկ ոմանք այդպես էլ չեն վերադառնում: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները, որպես կանոն, կոծկվում են Պաշտպանության նախարարության եւ զինվորական դատախազության ջանքերով, սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, չեն պատժվում մեղավորները, կազմվում են կեղծ մեղադրանքներ: Արդյունքում բանակում իշխող փոխհարաբերությունները ոչ կանոնադրային են եւ հենված են անպատժելի բիրտ ուժի վրա: Բանակի բարձր ղեկավարությունը այս խնդիրներին արմատական լուծում տալու փոխարեն գերադասում է թաքնվել պաթետիկ լոզունգների հետեւում: Բայց դա չի երաշխավորում ոչ մի զինծառայողի ողջ-առողջ վերադարձը իր տուն»: 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031