Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքի իրավունք». Բանակի գլխավոր թշնամին` ներքին թշնամին է

Հունվար 28,2012 20:29

«Խոսքի իրավունք» միավորումը շնորհավորում է մեր զինված ուժերի 20-ամյակը: Այսօր շատ գործիչներ են խոսում բանակի մասին և քննադատում այնտեղ առկա բացասական երևույթները: Սակայն, կարևոր է ճիշտ տարբերակել նրանց խոսքերը: Պետք է ականջալուր լինել այն մարդկանց, ում քննադատությունը սրտացավ է այլ ենթատեքստեր չունի:

Ապագա զինակոչիկի մոտ պետք է ձևավորել ճիշտ արժեհամակարգ: Դրան կարող է նպաստել ընտանիքը, ընկերական շրջապատը և այլ ինստիտուտներ: Այդ կարևոր գործառույթը այսօր այնքան էլ պատշաճ չի անում մասսայական արվեստը` կինո, հեռուստատեսություն, երաժշտություն: Ամենուր արժեքները խեղաթյուրված են:

Այսօր բանակի գլխավոր թշնամին` ներքին թշնամին է: Մեր բանակը քսան տարի ուներ մեծ ոգի: Արցախյան ազատամարտը մեր փառապանծ հաղթանակներից է: Այսօր էլ,համոզված ենք, որ հայ զինվորը չի վախենա արտաքին ուժերի հարձակումից: Սակայն կարևոր է մեր ներսում ճիշտ արժեքների ու ճիշտ հարաբերությունների պահպանումը: Դրան պիտի օգնենք բոլորս: Զինվորներին եկեք մաղթենք արժանապատիվ ծառայություն, իսկ մեր երկրին խաղաղ երկինք:

Խոսքի իրավունք միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել