Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկավան գյուղում վնասազերծվել է հերթական գայլը. պատկան մարմինները տեղներից չեն շարժվում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 28,2012 18:23

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Զաքարյանը, ով 4 տարի է զբաղվում է որսորդությամբ, Հայկավան գյուղի «Թափաբլուր» սարում կարողացել է վնասազերծել գայլի։ Գայլը էգ է։ Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են. «Արմենը տանն էր, երբ իր որսորդ ընկերները զանգել են, թե՝ «զենքդ վեկալ ու շուտ արի «Թափաբլուր»։ Գելը վրա էր տվել Մամեի հոտին։ Արմենը, իր որսորդ ընկերների՝ Թաթուլի, Քաջիկի հետ հասել է «Թափաբլուր», բայց գելն արդեն փախել էր։ Փախնելուց առաջ գելը վնասել էր Մամեի գառներից մեկի կոկորդը»։ Մինչ որսորդները Մամեի ու գյուղի ժողովրդի հետ քննարկում էին, թե «ոնց եղավ, որ էս էլ 2-րդ անգամ գելը վրա տվեց», Արմենն առանձնանում և կարողանում է դուրս գալ գայլի հետքի վրա։ Արդեն հոտից 100 մետր հեռավորության վրա Արմենը նկատում է գայլին ու 2 կրակոցով  սատկացնում է: Գյուղացիները կես-կատակ կես-լուրջ պատմում էին, որ Արմենը որձին խփեց անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին, իսկ էգին` էսօր. «կարելի ա ասել Արմենը էգին իրանով արեց»։ Գյուղացիները պատմում էին նաև, որ այն հատվածում, որտեղ որ վնասազերծվել են գայլերը, հարևանությամբ գտնվում են 3 գյուղերի՝ այդ թվում Հայկավանի, Արմավիրի և Ջրաշենի գերեզմանատները և ոչ մի երաշխիք չկա, որ մարդիկ, գնալով գերեզմաններ, գայլերի կողմից հարձակման չեն ենթարկվի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարի ամպագորգոռ հայտարարություններ էր տարածում, թե այն որսորդները, ովքեր կվնասազերծեն գայլի, որպես փոխհատուցում կստանան 100 հազար դրամ։ Սակայն, սա նույն որսորդի կողմից գայլի վնասազերծելու 2-րդ դեպքն է, իսկ կառավարությունն ու մարզպետարանն ասես «ուղտի ականջում քնած լինեն»։ Արմենի ընտանիքը բաղկացած է վեց շնչից, որից 3-ը հաշմանդամության թոշակ են ստանում, իսկ Արմենն էլ ունի 6 ամսեկան դուստր։ Հայրն ու մայրը թոշակառու են։ Գյուղացիները պատմում էին, որ պետության գործն անում են անհատ մարդիկ, իսկ պետությունը խոսքը գործի չի վերածում:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031