«Առավոտ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդները որոշել են հետ չմնալ իրենց կուսակցությունների ղեկավարներից, և իրենք էլ են կազմակերպում հանդիպումներ:
Մասնավորապես` երեկ երեկոյան այս երկու կուսակցությունների երիտասարդները հանդիպում են ունեցել և քննարկել համագործակցության հնարավոր եզրերը:
Ի դեպ` երիտասարդները նաև պայմանավորվել են հաճախակի դարձնել նման հանդիպումները: