Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայերից դեմ էր միայն Նաիրա Զոհրաբյանը

Հունվար 28,2012 17:00

Ուշագրավ է, թե ինչպես են երեկ քվեարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները «Բնակչության բռնի տեղաշարժը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւի քվեարկության ժամանակ:

Արդեն հաղորդել ենք, որ այդ բանաձեւում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների առաջարկով ներառվել է հետեւյալ պարբերությունը. «Երկու երկրների միջեւ հակասության դեպքում՝ տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ, երկու երկրները պետք է բացեն իրենց արխիվները եւ ձեւավորեն հանձնաժողով, որում պետք է ներառվեն երկու երկրներից պատմաբաններ ու գիտնականներ: Անհրաժեշտության դեպքում նրանց համար ամբողջապես մատչելի կլինեն երրորդ երկրների արխիվները: Խնդիրը կքննվի գիտականորեն եւ փոխհամաձայնությունը ձեռք կբերվի ավելի անաչառ կերպով գիտնականների կողմից, քան քաղաքական գործիչների: Պատմության քաղաքական շահարկումը ոչ մի առումով ընդունելի չէ»: 

Երբ ներկայացվեց այս փոփոխության առաջարկը՝ առարկություն ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, թե սա կհանգեցնի իրավիճակի, երբ պատմական դեպքերը կվերագնահատվեն քաղաքական տեսանկյունից:

Սակայն ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը, որը մեր խորհրդարանի լեզվով ասած՝ գլխադասային էր այս զեկույցի համար, կողմ էր վերոհիշյալ լրացմանը, ուստի եւ այն ընդունվեց: Լրացմանը կողմ քվեարկեցին 56 պատվիրակներ, դեմ՝ 12-ը, որոնց մեջ էին նաեւ Հայաստանի 4 պատվիրակները:

Սակայն բանաձեւի վերջնական քվեարկության ժամանակ մեր պատվիրակությունը միասնաբար չքվեարկեց՝ Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը ձեռնպահ էին, Հերմինե Նաղդալյանը՝ կողմ, իսկ Նաիրա Զոհրաբյանը՝ դեմ: Ընդհանրապես՝ բանաձեւին դեմ էին ԵԽԽՎ միայն երկու պատվիրակներ: Երկրորդը Թուրքիայից պատվիրակ Ահմեդ Թյուրքեշն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031