Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկների վերաբերմունքը բանակում ծառայություն չանցած տղաների մասին

Հունվար 28,2012 16:44

19-ամյա Անահիտ Պետրոսյանը չի ցանկանում իր կողքին տեսնել մի տղամարդու, ով ծառայության չի անցել հայոց բանակում. «Ինձ համար շատ կարեւոր է, երբ տղան ծառայած է լինում: Բանակը տղայի կյանքում շատ բան է փոխում եւ սովորեցնում է դիմանալ ամեն տեսակ դժվարությունների»:

Հարցմանը մասնակցած աղջիկների գրեթե բոլորն իրենց կողքին ցանկանում են տեսնել այնպիսի տղամարդու,  ով ուժեղ է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ մտավոր կարողություններով: «Այսօր շատ տղաներ իրենց օրվա մեծ մասն անցկացնում են սպորտդահլիճներում, բայց երբ հարցնում ես, թե արդյոք պատրաստ են ծառայության, պատասխանում անվստահություն ես նկատում: Ինչ-որ չափով հասկանում եմ այն մարդկանց, ովքեր  փորձում են խուսափել բանակից, բայց գտնում եմ, որ դա ճիշտ չէ: Դա եւս մի փորձություն է, որը պետք է անցնի տղան տղամարդ դառնալու եւ ինչո՞ւ չէ նաեւ որոշակի ինքնուրույնություն ձեռք բեռելու համար»,-ասում է 38-ամյա հոգեբան Աստղիկ Կիրակոսյանը:

21-ամյա Լիլիթ Հովհաննիսյանի համար միեւնույնն է` իր կողակիցն անցել է ծառայություն, թե` ոչ.  «Եթե սիրեմ հավանաբար դրան մեծ տեղ չեմ տա. կարող է հարթաթաթ է, չի գնացել, բայց միասին պետք է պայքարենք ամեն իրավիճակում, ու խուսափելը հաստատ միջոց չէ: Ամեն դեպքում, կարծում եմ` ծառայած տղաները ավելի հասուն  եւ ինքնուրույն են»,-ասում է նա:

Հարցման ընթացքում, հնչեց նաեւ այսպիսի տեսակետ. «Երբ ես իմանում կամ լսում եմ, որ այս կամ այն տղան չի ծառայել եւ հիմնավոր պատճառ չի կարողանում ասել, տվյալ պարագայում ես սկսում եմ կասկածել նրա առողջական կամ մտավոր կարողությունների վրա»,-ասում է ԵՊՀ-ի ուսանողուհի Անի Գեւորգյանը, այնուհետեւ հավելում. «Եթե առողջ տղամարդ է, ապա պետք է պարտադիր կերպով ծառայության անցնի»:

23-ամյա պատմաբան Նարինե Սաֆարյանի համար մեծ նշանակություն ունի  իր ամուսինը ծառայության անցել է, թե ոչ. «Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու քաղաքական ոչ կայուն վիճակը տղաները պետք է հասկանան, որ ծառայելով հայոց բանակում` նրանք մեզ են պաշտպանում»: Չի հասկանում եւ չի ընդունում այն մարդկանց, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց՝ համարելով անհարգալից վերաբերմունք հայրենիքի եւ իրենց ընտանիքների հանդեպ, այնուհետեւ հավելում. «Փառք տանք այն տղաներին, ովքեր օր ու գիշեր զենքը ձեռքներին մեր սահմաններն են պաշտպանում, մենք էլ հիշում ու կարոտով սպասում ենք նրանց»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031