Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները». Ալեքսան Մինասյան

Հունվար 28,2012 14:55

Այսօր հայկական բանակը դարձավ 20 տարեկան: Այդ առթիվ զրուցեցինք Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, գնդապետ, քաղաքական գիտությունների  թեկնածու, «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության (ՀԵՀԿ) պատվավոր նախագահ Ալեքսան Մինասյանի հետ:

 

-Ձեզ` որպես ՀՀ քաղաքացու եւ  ծնողի` ի՞նչ է տվել  բանակի կազմավորումը:

-Բանակը տեսնում եմ որպես ազգի պաշտպանիչ շերտ, հիմք, որի վրա կառուցվում է պետությունը: Եթե չլիներ բանակը, չենք ունենա պետություն: Այստեղ ուզում եմ համեմատական անցկացնել մարդու հետ: Պետությունն առանց բանակի, նույն է, ինչ մարդն` առանց մաշկի: Մաշկի բացակայության դեպքում չէինք ունենա ոչինչ: Բանակը պետության անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Հզոր բանակ, հզոր պետություն:

-Իսկ որպես բանակին մոտ կանգնած մարդու և որպես զինվորականի` Ձեզ ի՞նչ է տվել բանակը:

-Բանակն ինձ տվել է կարգապահության, ճշտապահության, ճշտագործության արժեքներ: Հենց այս արժեքներով դաստիարակել եմ զավակներիս: Այս իսկ պատճառով որդիս ժամկետային ծառայության պարտքը տալով հայրենիքին, այժմ պայմանագրային ծառայության է անցել և այս պահին պաշտպանում է հայրենիքի  կարևորագույն սահմանային հատվածներից մեկը: Հզոր հայրենիքի կերտման գործում կարևոր է, որ ցանկացած հայ, իրենից կտրելով իր զավակին, մասնակից դարձնի հայրենիքի պաշտպանությանը և հզորացմանը:

-Ձեր ղեկավարած «Ժայռը» կազմակերպությունը ի՞նչ է անում, որպեսզի ավելի կարևորի բանակի դերը:

«Ժայռը» համալրվելով պատանիներով, իր անմիջական մասնակցությունն է ունենում ապագա զինվորի կրթման գործում: «Ժայռն» այսօր համալրված է երիտասարդների մի հոծ բազմությամբ, որոնք այսօր ծառայում էր հայոց բանակում, այդ թվում մեր խորհրդի երկու անդամ: Կարծում եմ «Ժայռը»  պարտավոր է երիտասարդին սովորեցնել լինել տոկուն և կայուն ՝ գիտակցելով, որ այս ամենը արվում է մեր հայրենիքի հզորության ու բարեկեցության համար:

-Առհասարակ բանակում տեղի ունեցող արատավոր երևույթներում, զինվոր – սպա հակասական փոխհարաբերություններում, ըստ Ձեզ, ո՞վ է մեղավոր:

-Մեղավոր է հասարակությունը, քանզի բանակը համարվում է հասարակության հայելային անդրադարձը: Սպան և զինվորը հաասարակության մի բջիջ են, հետևաբար եթե մարդու մեջ սերմանվի ներելու, սիրելու և արարելու արժեքները, ապա բանակում նա իրեն կդրսևորի նույն կերպ: Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները: Եթե կա փոխհարաբերությունների խնդիր, կա նաև դաստիարակության որակի խնդիր: Այսինքն` կա մտածողութկան խնդիր:

-Կցանկանայինք լսել Ձեր բարեմաղթանքները` ուղղված  բոլորիս:

-Կցանկանայի որ մարդիկ լինեին ավելի հանդուրժող, ներող և գնահատող: Մենք հայերս քիչ ենք գնահատում մեր արժեքները:  Եկեք գնահատենք մարդկանց և այս պարագայում արժևորված կլինի հասարակության յուրաքանչյուր մասնիկ: Մարդն անպայման կձգտի զարգացման և ամենակարևորը իր տեղը կունենա հայ հասարակությունում:  Չգնահատվելու դեպքում` մարդն դառնում է անտարբեր հասարակության նկատմամբ, որի արդյունքում էլ ավելի է խորանում սեփական եսի բարձրացման խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031