Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատասխանատու, հիմար քայլ». Լոռեցիներն ընդդեմ Սերգեյ Դանիելյանի

Հունվար 28,2012 14:15

www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակումը վիրավորել է լոռեցիներին ու Ֆեյսբուքի որոշ օգտատերերին: «Սերգեյ Դանիելյանից պահանջում ենք անհապաղ ներողություն խնդրել» իրադարձության մեջ մասնավորապես նշված է, որ հոդվածն իր մեջ պարունակում է Լոռու մարզի բնակիչների հասցեին լկտի ու անհիմն վիրավորական եզրակացություն: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա» նախադասությանը:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հոդվածի հեղինակից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն խնդրել Լոռու մարզի բնակիչներից, հայտարարել, որ հոդվածում գրված տխրահռչակ նախադասությունը անպատասխանատու, հիմար քայլ է եղել: Հոդվածագիրը, անհիմն կերպով բարոյական անկում է վերագրել լոռեցիներին՝ դրանով իսկ վիրավորելով նրանց: Իբր թե մտահոգված իր ազգի ցավերով` նա այդ նույն ազգին անվանում է «լյումպենացված» և, ըստ էության, մեղադրում անբարոյականության մեջ: Բոլորս միահամուռ պահանջում ենք, որ նա վերանայի իր գրածը և հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից, քանի որ այդ լոռեցին նույն քյավառցին է, աշտարակցին ու առհասարակ ողջ հայ ժողովուրդը»,- մտահոգություն են հայտնել նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031