Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դօրիանի, ծիծաղելի է՝ ամեն բառ թարգմանելու մեր մոլուցքը

Հունվար 28,2012 14:04

Վերջին օրերին սոցիալական կայքերում, աշխատավայրերում, նույնիսկ քաղաքային տրանսպորտում մարդիկ քննարկում, քննադատում էին Լեզվի պետական տեսչությանը, նրա պետ Սերգո Երիցյանին, այն բանի համար, որ վերջինը «հայտնագործություն» է արել, սեքս բառը թարգմանել ու «սարքել» է «հաճույքաճխտիկ»:

Սոցիալական ցանցերում մարդիկ տեքստեր էին գրում, օգտագործում նորաստեղծ բառը՝ փորձելով հարմարվել դրա հնչեղությանը:

Օրեր անց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հերքեց տարածված լուրը: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Մենք բառաստեղծությամբ, բառաշինությամբ չենք զբաղվում, առավել եւս՝ այդպիսի բառեր շրջանառության մեջ չենք դնում»:

Եվ չնայած «սեքսը» չի փոխարինվել «հաճույքաճխտիկով», այնուամենայնիվ, «Առավոտը» երիտասարդ գրող, բլոգեր Դօրիանց փորձեց պարզել՝ եթե բառը «պաշտոնապես» գործածության մեջ դրվեր, նա, որպես գրող, իր «բաց» ստեղծագործություններում կօգտագործե՞ր այն:

«Իհարկե՝ չէի օգտագործի այդ բառն ու նմանատիպ այլ թարգմանություններ, հատկապես այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ լեզուներով տվյալ բառերը թարգմանության չեն ենթարկվում: Ուղղակի ծիծաղելի է ամեն ինչ թարգմանելու մեր այդ մոլուցքը: Օրինակ՝ ո՞վ ասաց, թե «ինտերնետն» ու «սթրեսը» պարտադիր պիտի հայերեն թարգմանություն ունենան, երբ այդ բառերն ավելի շատ բան են ասում մեզ, քան իրենց թարգմանությունները: Ի՞նչ ենք ուզում մենք ապացուցել աշխարհին՝ էդ «մառազմ» թարգմանչական գործունեությունը ծավալելով: Երեւի, որ հարուստ լեզու ունե՞նք, հա՞…»,- պատասխանեց Դօրիանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031