Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում կատարվող դեպքերը երիտասարդներին չեն ընկճում. Բանակի մասին

Հունվար 28,2012 14:04

Վերջին ամիսներին բանակում կատարվող դեպքերը, ինչ խոսք, երիտասարդներին մտածելու տեղիք տալիս են, բայց չեն ընկճում: Գրեթե բոլորն են ցանկանում գնալ ու ծառայել հայրենիքին: «Որ ես չծառայեմ, ո՞վ ծառայի»: Այսպես է մտածում 18-ամյա Նարեկը: Ծառայության անցնելու է մի քանի ամսից` գարնանային զորակոչին: Չի վախենում: «Բանակը տղայի համար է»: Ինքն է ասում: Կարծում է` բանակում տղաներն ավելի են հասունանում ու ինքնուրույն դառնում: Ծանոթ, բարեկամ հասկացությունն էլ իր համար չէ: Որտեղ որոշվեց, այնտեղ էլ կծառայի: Հարազատներից է հեռու լինելու: Դա տխրելու միակ պատճառն է: Նարեկը երկրորդ կուրսի ուսանող է: Սովորում է Երևանի Ֆրանսիական համալսարանում: Ուսումը կիսատ պետք է թողնի: Վատը դա է: Վերադառնալուն պես անպայման շարունակելու է: Բանակի կյանքին ծանոթ է. Ընկերներն են պատմել: Բայց ինչպես ինքն է ասում` մինչև չծառայի, չի կարող պատկերացնել: 17-ամյա Վարդանն էլ է այդպես կարծում:  Ի տարբերություն Նարեկի, նա ծառայության է անցնելու եկող տարի: Բայց դրա մասին դեռ չի մտածում: Մեզ հետ զրույցում նա ասաց նաև, որ եղբայրը դիրքերում է: Շատ է կարոտել նրան: Հաճախ գնում եղբոր մոտ, բայց միևնույնն է` կարոտում է: Կարոտում է  եղբոր խորհուրդներին,կարոտում է եղբայրական այն վեճերին,  բայց գիտի` հայրենիքն է պաշտպանում ու դրանից կարևոր գործ չկա: Զիվորներին էլ ցանկանում է խաղաղ ծառայություն, առողջություն ու «բարով խերով» վերադառնան տուն:

ապագա զինվոր` Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031