Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր նրանց համար կրկնակի տոն է

Հունվար 28,2012 13:57

Այսօր` հունվարի 28-ին, Հայաստանը տոնում է հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այն նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուր հայի համար, սակայն օրը կրկնակի տոն է դարձել Ռազմիկ Ալեքսանյանի համար, ով ծնվել է բանակի կազմավորման օրը, և այսօր տոնում է ոչ միայն իր, այլև բանակի 20-ամյակը: «Առավոտ երիտասարդականը» զրուցեց Ռազմիկի մայրիկի` տիկին Նելլիի հետ: «Երբ տղաս ծնվեց, ես չգիտեի, որ այդ օրը նաև բանակն է կազմավորվել, հետո իմացա և շատ ուրախացա այդ փաստով», – ասում է տիկին Նելլին: Նա հպարտ է, որ իր որդին զինծառայող է, կարծում է դա շատ կարևոր է, այն կոփում է տղային, դարձնում ավելի ամրակազմ, ինչպես նաև` ինքնուրույնություն է սովորեցնում: «Ռազմիկը գոհ է իր ծառայությունից, երբևէ չի բողոքել, հրամանատարներն էլ իրենից են գոհ», – պատմում է մայրը, «Ամենադժվարը առաջին չորս ամիսներն էին, շատ էի անհանգստանում, մանավանդ երբ գիտեի, որ սահմաններում է անցնում ծառայությունը»: Դժվար ժամանակահատվածն անցել է, մի քանի ամսից տղան զորակոչվելու է տուն: Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ էլ Ռազմիկը ՀՀ. նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Լավագույն զինվոր» և «Քաջարի մարտիկ» շքանշաններով: Եվ այդ ընթացքում, երբ մայրը  պատմում էր իր տղայի մասին, Ռազմիկը ներս մտավ` արձակուրդ էր եկել: Դե այդ ժամանակ մայրական զգացողությունը նկարագրելն անհնար էր, ուրախությունն ու ոգևորությունը եռապատկվեց` որդին է եկել:

                                                                                            Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031