«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախորդ օրը հայտարարեց, որ միացել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ: Արդյոք դրանով ԲՀԿ-ն փորձում է իշխանությանն «ատա՞մ ցույց տալ»՝ «Առավոտի» հարցին ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արտյուշա Շահբազյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն անում է այն, ինչ որ անում է, եւ կարծում եմ՝ անկեղծ է: Հետագայում ԲՀԿ-ն կշարունակի՞, քվեարկության ժամանակ «կո՞ղմ» կլինի, թե՞ «դեմ»՝ չեմ կարող ասել, բայց այն, ինչ որ անում են այսօր, իրենք համարում են, որ ճիշտ են անում, եւ կարծում եմ, որ անկեղծ են»:
«Առավոտ» օրաթերթ