Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ եւ կանխատեսելի արդյունքների տուր

Հունվար 28,2012 13:33

Վեյկ-ան-Զեեում ավարտին է մոտենում շախմատի Tata Steel Chess գերմրցաշարը: Երեկ կայացած 11-րդ տուրն առանձնացավ ինչպես անակնկալ, այնպես էլ ինչ-որ տեղ կանխատեսելի արդյունքներով:

Մրցաշարի միանձնյա առաջատար, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անսպասելի պարտվեց մրցաշարային աղյուսակն անհույս եզրափակող Դավիթ Նավարային: Նախորդ տուրում 2-րդ հորիզոնական բարձրացած Վասիլի Իվանչուկը զիջեց շախմատի աշխարհի թագի հավակնորդ, իսրայելցի Բորիս Գելֆանդին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցիչներ Վուղար Հաշիմովին եւ Թեյմուր Ռաջաբովին, նրանց դիմակայությունում «հաջողության հասավ» առաջատարների շարքում ընթացող Ռաջաբովը: Հաշիմովի, ասես, պատվերով պարտությունը մտածել է տալիս, որ կողմերը լավ հասկանում էին, որ վերջնական արդյունքի տեսանկյունից Ռաջաբովին այդ մեկ միավորն օդի պես էր հարկավոր:

Չնայած կրած պարտությանը՝ Լեւոն Արոնյանը շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի դիրքերը:

1. Լեւոն Արոնյան     7,5միավոր

2. Մագնուս Կարլսեն           7,0

3. Թեյմուր Ռաջաբով          7,0

4. Վասիլի Իվանչուկ            6,5

5. Ֆաբիանո Կարուանա     6,5

6. Հիկարու Նակամուրա     6,0

7. Գատա Կամսկի   5,5

8. Սերգեյ Կարյակին           5,5

9. Լյուկ-Վան-Վելի   5,0

10. Բորիս Գելֆանդ             5,0

11. Վուղար Հաշիմով           4,5

12. Անիշ Գիրի          4,5

13. Վեսելին Տոպալով          4,5

14. Դավիթ Նավարա           3,5

Այսօր 12-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղում է Գելֆանդի հետ, Ռաջաբովը՝ Իվանչուկի, Կարլսենը՝ Կամսկու հետ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարները` chess-news.ru-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031