Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կան վիրավորներ, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 28,2012 11:30
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ–ում՝ ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի դիմաց, իրար են բախվել Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա Մերուժան Ստեփանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՏՏ 729 համարանիշի և Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 43-ամյա Անաստաս Պետրոսյանի վարած «Գրենդել» մակնիշի տրակտորը։

Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորներ Սևան քաղաքի բնակիչներ 44-ամյա Սոնիկ Գալստյանը, 34-ամյա Գեղեցիկ Ավետիսյանը, 47-ամյա Թորգոմ Մարգարյանը, 32-ամյա Էվելինա Գրիգորյանը, 48-ամյա Ալինա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը մաքրված չէր, հեռացված չէր ձյունը և ցանված չէր անհրաժեշտ աղն ու ավազը, իսկ նշված աշխատանքները պետք է կատարեր սպասարկող կազմակերպությունը, որը հանդիսանում է «Հրազդանի ճանշին»-ը։

Դեպքի վայրում հավաքված մարդիկ արդարացիորեն դժգոհում էին, որ սա առաջին դեպքը չէ, որ այս հատվածում աշխատանքներ չեն կատարվում, ինչն էլ հանդիսանում է վթարների, երբեմն ողբերգական ավարտ ունեցող դեպքերի։ Տեղում աշխատանքներին հետևելու համար վթարի վայր էին ժամանել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը։

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարելու համար ժամանել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ։ Քննիչ Արման Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031