Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք կվերցնե՞ն

Հունվար 28,2012 11:28

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության թեմաներն են դարձել ընտրություններն ու ընտրակեղծիքները: Հարցումն օրերս անցկացվել է Երեւանի չորս համայնքներում եւ Հայաստանի հինգ մարզերում: Ներկայացված հարցին` «Կարո՞ղ եք գումարի կամ նյութական շահի դիմաց քվեարկել ձեր չնախընտրած քաղաքական ուժի օգտին», հարցվածները հետեւյալ պատասխաններն են տվել. այո`8 տոկոս, երեւի այո` 11տոկոս, միանշանակ ոչ` 58 տոկոս, երեւի ոչ` 15 տոկոս, այլ պատասխան` 8տոկոս: Իսկ հարցին` «Եթե Ձեզ ընտրակաշառք առաջարկեն, կվերցնե՞ք», պատասխանել են այսպես. կվերցնեմ, սակայն կքվեարկեմ իմ նախընտրած կուսակցության օգտին`28  տոկոս, կվերցնեմ ու կքվեարկեմ ում օգտին ասեն` 7 տոկոս, չեմ վերցնի` 54 տոկոս, այլ պատասխան` 11 տոկոս: «Եթե խորհրդարանական ընտրությունները կայանան առաջիկա կիրակի օրը, ում օգտին կքվեարկեք» հարցին էլ հետեւյալ պատասխաններն են տվել. ՀՀկ` 11 տոկոս, ԲՀԿ` 37 տոկոս, ՕԵԿ` 2 տոկոս, ՀԱԿ` 29 տոկոս, ՀՅԴ` 12 տոկոս, «Ժառանգություն»` 5 տոկոս, այլ`4 տոկոս:

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031