Որքան էլ դժվար եւ անցանկալի է հավատալ, բայց մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է հայտնվի ազատության մեջ: Բանն այն է, որ ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը: Բարեգործի դիմակի տակ թաքնված մանկապիղծին երեկ այդպես էլ չեն վիրահատել: Կվիրահատեն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:
«Հայացք»