Մեր տեղեկություններով` թիվ 22 ընտրատարածքում` Գավառում, ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ծնունդով Գավառից` Մանվել Բադեյանը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը: «Դեռ հաստատ որոշված չէ, բայց բացառված էլ չէ»,-ասել է նա: Հարցին էլ, թե` իր առաջադրումը հստակեցնելու համար արդյո՞ք կուսակցության կամ նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությանն է սպասում, Մ.Բադեյանը պատասխանել է.«Կուսակցության որոշումը համամասնականի համար է անհրաժեշտ: Ես դեռ հստակ որոշում չեմ կայացրել»: Հավելենք, որ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի համար Տ.Արզաքանցյանի առաջադրումն անցանկալի է, քանի որ վերջինս հիմնականում գտնվում է արտերկրում, ԱԺ նիստերին քիչ է մասնակցում եւ հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ:
«168 ժամ»