ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներն առաջիկայում կարող են դադարեցվել՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին «Թրենդ» գործակալությանն ասել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
«Բյուրոյում այսօր այդ հարցի շուրջ քննարկում տեղի ունեցավ եւ մենք որոշեցինք, որ հանձնաժողովի աշխատանքները մոտ ժամանակներս չեն վերսկսվի: Մեզ ժամանակ է անհրաժեշտ՝ այս հարցը համակողմանի քննարկելու համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը: