Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը մեկ օրով ժամանել է Վեյկ-ան-Զեե, որտեղ ընթանում է շախմատի «Tata Steel Chess» փառատոնը:
Այս մասին տեղեկացնում է «Chess-News.ru»-ն՝ նշելով, որ այցի նպատակը Լեւոն Արոնյանի հետ վեց պարտիայից բաղկացած մարզումային մրցամարտ կազմակերպելու մասին պայմանագիր ստորագրելն է: Աղբյուրը նշում է, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցնող գրոսմայստերներն ամենայն հավանականությամբ խաղատախտակի շուրջ կնստեն փետրվարի երրորդ տասնօրյակում, ավելի ստույգ՝ փոտրվարի 21-29-ին:
Ա. Հակոբյան