ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը ֆեդերացիայի մամուլի քարտուղարության միջոցով տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին՝ ՖԻՖԱ-ի նշանակած ընկերական հանդիպումների օրը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում խաղալու է Բելառուսի ընտրանու հետ: Այս հարցով պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները:
Ա. Հակոբյան