ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին` «Ագուլիս» հայկական խոհանոցի դիմաց, Երևանի Անդրֆեդերացիայի 2-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Ալվինա Հարությունյանի վարած «Համեր H-2» մակնիշի 18 ՍՕ 524 համարանիշի ավտոմեքենայի ոտնակից ընթացքի ժամանակ վայր է ընկել ուղևոր, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Նարեկ Զարգարյանը:
Ընկնելու հետևանքով Ն. Զարգարյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով` մահացել է: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: