Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Իմաստ չունի այս մակարդակին իջնել»

Հունվար 27,2012 20:52

«Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի»  համահիմնադիր, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանը, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀԱԿ-քաղկալանավորներ հեռակա` լրատվամիջոցներով ծավալվող , բայց կոշտ բանավեճերին, նախ ճշտեց, թե այսօր արդեն քաղբանտարկյալ կամ քաղկալանավոր չեն, «որովհետեւ բոլորն էլ նախկին են», ապա հավելեց, թե որեւէ մեկին քաղբանտարկյալ համարել կամ չհամարելու  իրավասություն ոչ ոք չունի.  «Ոչ ոք ո’չ  իրավասություն ունի ռեւիզիա անելու , ո’չ նոր չափանիշներ առաջադրելու: Քաղբանտարկյալ են բոլոր նրանք, ովքեր քաղաքական  դրդապատճառներով էին հետապնդումների ենթարկվում, ձերբակալվել,  կալանավորվել ու դատապարտվել են: Այստեղ նոր բաներ նկարելու ո’չ կարիքը կա, ո’չ էլ` իմաստը: Ինչ-որ մարդկանց նյարդերը, երեւի տեղի են տալիս, ու սկսել են ինչ-որ անիմաստ խոսակցություններ, ինչը, մեղմ ասած`ողջունելի չէ»:

Ի պատասխան մեր հարցին, թե` ո՞րն է սկսված այս բանավեճի պատճառը,  արդյոք միայն այն, որ այդ նոր հռչակված «չքաղբանտարկյալներն» այլեւս ՀԱԿ-ական չեն, Կարապետ Ռուբինյանն ասաց, թե` անշուշտ, պատճառը կողմերի միջեւ հակասություններն են. «Որոշ մարդիկ փորձեցին ոչ թե քաղաքական բանավեճի, այլ իրենց  ընդդիմախոսներին սին մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պաշտպանվել, ու այսպես` խոսքը- խոսքի ետեւից եկանք ու հասանք շատ տհաճ իրավիճակի, երբ մարդիկ սկսում են իրար մեղադրանքներ ներկայացնել»:

Ռուբինյանը համամիտ էր այն դիտարկմանը, թե` այսօրինակ էժանագին բանավեճերը  արժեզրկում են ե’ւ Համաժողովրդական շարժումն ու այդ մարդկանց պայքարը, ե’ւ այդ քաղբանտարկյալ կոչված «կարգավիճակը» կամ թե` «իմունիտետը»: «Միանշանակ այդպես է: Սա, իհարկե, իր պատճառներն ունի. այն մթնոլորտը, որ կա` երբ բուն պայքարը խեղաթյուրվել է կամ  վերածվել է այլ բանի, անշուշտ, իր ազդեցությունն ունենում է: Բայց նաեւ այն, որ իմաստ չունի այս մակարդակին իջնել` միանշանակ է»,– հայտարարեց նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031