Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի հետևանքով 4-ամյա երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Հունվար 27,2012 20:10

Այսօր՝ հունվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Գեղամյանը, վարելով թիվ 22 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 0761Տ համարանիշի ավտոմեքենան, Նորք-Մարաշ 13 և 15 փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա Արշալույս Հովսեփյանին։

Վրաերթից հետո վարորդը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել է։ Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ժամանակ երեխան եղել է իր մոր հետ, իսկ մոր գրում եղել է մյուս փոքր երեխան։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Գ. Գեղամյանը ձերբակալվել է։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031