Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ընդունվեց թուրքերի առաջարկը՝արխիվները բացելու վերաբերյալ

Հունվար 27,2012 19:43

 

Թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների առաջարկները ներկայացնում էր տիկին Բակիրը

Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ն այսօր ընդունեց «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ թուրք պատվիրակ Փելին Գյունդեշ Բակիրը՝ որպես ընդամենը տեղահանման, հիվանդությունների ու պատերազմի հետեւանք ներկայացնելով 1912-1922 թթ Թուրքիայիում հայերի «մահացության բարձր աստիճանը»: Ելույթ ունեցավ նաեւ Գանիրա Փաշաեւան՝ դժգոհություն հայտնելով, որ զեկույցում անտեսվել են հարյուր հազարավոր ադրբեջանցիները, որոնց  «հայկական զինված ուժերն արտաքսեցին իրենց տներից եւ հողերից»: Եվ վերջապես՝ խոսեց նաեւ Հերմինե Նաղդալյանը, որը կարեւորեց, որպեսզի իրականացվի զեկուցողի առաջարկը՝ իրավական ու քաղաքական ինստիտուտների մասին, որոնք դիտարկում կիրականացնեն բնակչության բռնի տեղահանման եւ ցեղասպանության վերաբերյալ: Նաեւ նկատեց, թե Օսմանյան կայսրության հանցագործությունները պետք է քննարկվեն առանց քաղաքական ազդեցության՝ եզրափակելով, թե նավթն ավելի կարեւոր չէ, քան արյունը:

Թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները մի քանի առաջարկներ էին արել բանաձեւում ուղղումների վերաբերյալ, որոնցից ընդունվեց միայն մեկը:

Մերժվեց առաջարկը, որ բանաձեւում ներառվի նաեւ «Ղարաբաղ» բառը: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները չհաջողեցին բանաձեւում ավելացնել եւս մի պարբերություն, որ բանաձեւի դրույթները չեն տարածվում պատերազմի ժամանակ տեղի ունեցած բռնի տեղահանման վրա, կամ եթե դրա պատճառն ազգային անվտանգությանը սպառնալիքներն են՝ ասենք դավաճանությունը կամ միանալը թշնամու բանակին, ապստամբությունը եւ բռնությունները: Մերժվեց նաեւ բանաձեւում ներառել հետեւյալ պարբերությունը. «Այս զեկույցը եւ դրա բանաձեւի հետեւանքները կիրառելի են միայն այն դեպքում, եթե պատմաբանների կողմից ապացուցված են էթնիկ զտումները»: Նշենք, որ այս բոլոր առաջարկները ներկայացնում էր տիկին Բակիրը, իսկ նրան ընդդիմախոսում էր Արմեն Ռուստամյանը:

Ընդունվեց թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների միայն մեկ առաջարկ, եւ բանաձեւում ներառվեց հետեւյալ պարբերությունը. «Երկու երկրների միջեւ հակասության դեպքում՝ տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ, երկու երկրները պետք է բացեն իրենց արխիվները եւ ձեւավորեն հանձնաժողով, որում պետք է ներառվեն երկու երկրներից պատմաբաններ ու գիտնականներ: Անհրաժեշտության դեպքում նրանց համար ամբողջապես մատչելի կլինեն երրորդ երկրների արխիվները: Խնդիրը կքննվի գիտականորեն եւ փոխհամաձայնությունը ձեռք կբերվի ավելի անաչառ կերպով գիտնականների կողմից, քան քաղաքական գործիչների: Պատմության քաղաքական շահարկումը ոչ մի առումով ընդունելի չէ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031