Այսօր ժամը`18.10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու Կոշի հատվածում: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին այդ ճանապարհով երթևեկողները, «Վազ 3110» պետհամարանիշի մեքենան մխրճվել է ճանապարհային ոստիկանի մեքենայի մեջ` նրան դուրս գցելով ճանապարհից: Ըստ ականատեսների, մեղավորը եղել է ոստիկանը. վերջինս սխալ է մանեւրել, որի պատճառով էլ «Վազ 3110»-ի վարորդը չի հասցրել արգելակել ու մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ: Ի դեպ, ըստ ուղևորների, ոստիկաններն անմիջապես հանել են մեքանայի պետհամարանիշը` անցորդներին չթույլատրելով բջջային հեռախոսով նկարել: Միգուցե ցանակցել են դեպքը կոծկել: Այդուհանդերձ, ուղևորներից ոմանց հաջողվել է կատարվածը լուսանկարչական ապարատով ֆիքսել ու մեզ տրամադրել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ