Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ չեն սպասում

Հունվար 27,2012 18:26

Գործարար Սիլվա Համբարձումյանը մեր զրույցում ասել էր , որ ինքը, որ կուսակցություն էլ գնա` կընդունեն: Ավելին` նա այս օրերին ուսումնասիրում է կուսակցությունների գաղափարախոսությունները, որ ընտրի, թե ում հետ քայլի` չբացառելով նաեւ, որ կարող է մտնի ՀՀԿ: Նա այս ընթացքում հրավիրած ասուլիսներում բազմիցս համոզմունք է հայտնել, որ պատգամավոր դառնալը փողի խնդիր է միայն, իսկ ինքը բավականաչափ փող ունի:

Այսօր ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիլվա Համբարձումյանին իրենց կուսակցությունում նայելու են, ինչպես շարքային մի քաղաքացու, որը կուզենա անդամագրվել ԲՀԿ-ին:

ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը պարզապես Սիլվա Համբարձումյանին տեղեկացրեց, որ իրենց կուսակցություն հոգով են ընդունվում. «Մենք Սիլվա Համբարձումյանի ծառայությունների պահանջ չունենք, ՀՀՇ չեն մտնում ծառայություններ մատուցելու, մտնում են, որովհետեւ ընդունում են գաղափարները, հատկապես, որ այս իրավիճակում, երբ վտանգավոր է ՀՀՇական լինել, որովհետեւ գործը կտուժի, ընտանիքը կարող է տուժի: Այդ առումով մենք համոզված ենք, որ ՀՀՇ հոգով են ընդունվում, դա Հանրապետական կուսակցություն չէ, որ շահադիտական պատճառներով են ընդունվում` ծառայություն մատուցելու եւ ստանալու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը նույնպես ասել էր, որ իրենք Սիլվա Համբարձումյանի ծառայությունների կարիքը չունեն: Այսպիսով, Սիլվա Համբարձումյանի ընտրության շրջանակը գնալով նեղանում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031