Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջարկում են երկարացնել բջջային հեռախոսների ավտոնոմ աշխատանքի ժամանակն՝ որսելով էկրանի աջ և ձախ կողմերից անտեղի ծախսվող լույսը: Մասնագետները պարզել են, որ OLED էկրանների լույսի միայն 30–40%-ն է տեսնում օգտագործողը, իսկ մեծ մասն անտեղի կորչում է:
Գիտնականները IGNIS Innovation ընկերության հետ համատեղ ստեղծել են սարքի նախատիպ, որը կարողանում է հավաքել «կորած» լույսը:
Դրա շնորհիվ հեռախոսի մարտկոցն աշխատում է ավելի երկար: The Engineer-ը գրում է, որ նախատիպը պատրաստելու համար օգտագործվել են բարակ կոնդենսատորներ, որոնք կարողանում են պահպանել էներգիան այնքան ժամանակ, որպեսզի մարտկոցը կարողանա օգտագործել այն:
PCNews.am