Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը հայտնեց, որ իրենց գյուղի անասնաբույժի հաստիքը կրճատվել է, ինչի պատճառով խնդիրներ են առաջացել: Այլ համայնքների ղեկավարներ էլ հայտնեցին, որ դեռեւս համայնքների անասնաբույժների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ ընտանեկան նպաստ նշանակելու համար, ընտանիքներին պատկանող անասունների գլխաքանակի մասին համայնքների անասնաբույժների տրամադրած տեղեկանքները կնքված չեն եւ իրենց համար դժվար է որոշել` դրանք իրակա՞ն են, թե՞ կեղծ:
Այս առթիվ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նկատեց, որ ամեն տարվա սկզբին համայնքների անասնաբույժների աշխատանքային պայմանագրերի եւ նրանց աշխատավարձի հետ կապված խնդիրներ են ծագում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ