Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռենկո»-ն Էլիտար շենք կկառուցի՞

Հունվար 27,2012 17:01

Մոտ մեկ ամիս է՝ կրկեսի հարեւանությամբ նախկին հեծանվահրապարակի քանդման աշխատանքներ են կատարվում:

Այսօր  հեծանվահրապարակից  բետոնե 2-3 սյուներ էին մնացել: Տարածքում աշխատող բանվորները շինարարական աղբն էին հեռացնում, տարածքը հարթեցնում եւ փոքրիկ ծառերի ճղները սղոցում:

Նախկին հեծանվահրապարակի տարածքը ներկայումս պատկանում է իտալական «Ռենկո» ընկերությանը: Ըստ որոշ լուրերի, իտալացի բիզնեսմենները պատրաստվում են այդ տարածքում կառուցել բազմաբնակարան էլիտար շենք՝ իր համալիրով, սակայն «Ռենկոյի» պատասխանատուներն առայժմ չեն ցանկանում այդ մասին հրապարակել որեւէ մի տեղեկություն:

Aravot.am-ի հարցին, թե հեծանվահրապարակի տարածքում ի՞նչ է կառուցվելու, «Ռենկոյից» պարզաբանեցին, որ «դեռ օֆիցիալ ոչ մի բան չկա, ինչ էլ կա՝ ընդամենը գաղափարներ են»:

Եթե իտալացիների ընտրությունն այնուամենայնիվ կանգ առնի էլիտար շենքի ու համալիրի վրա, ապա, մայրաքաղաքի այդ հատվածում, կարելի է ասել, կձեւավորվի իտալական «մինի» թաղամաս: Նշենք, որ այդտեղ արդեն առկա է մեկ բնակելի շենք, որի բնակիչների հիմնական մասը իտալացիներ են: Այդ տարածքին հարակից գտնվում է նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, քիչ այն կողմ էլ՝ իտալացիներին պատկանող «Կոնգրես» հյուրանոցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031