Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի օրագիր. Թերապեւտիկ նշանակություն ունի

Հունվար 27,2012 16:54

 

«Բացում եմ, կարդում եմ գրածներս, մի տեսակ թեթևություն եմ զգում, կյանքն ավելի երկար ու հետաքրքիր ա թվում»: Նելլին կյանքի օրագիր մինչև այսօր էլ պահում է. «Ես, ընդհանրապես, կիսվող մարդ չեմ, կան բաներ, որ ոչ քույրերիս, ոչ մորս չեմ ասում, իմ ներսում եմ պահում: Օրագիրն օգնում ա, որ ինքնաարտահայտվեմ, ինքն ա մենակ անկեղծ»:

Հոգեբան Մարինե Ավետիսյանն կյանքի օրագիր պահողների մասին ասում է. «Ցանկացած մարդու մեջ կա մեկ ուրիշ «անձ», մեկ ուրիշ «ես», ու դա իսկական «եսը» չէ, իսկական «եսը» մեկն է լինում: Մենք խոսում ենք մեր մեջ, որին, չգիտես` ինչո՞ւ, ներքին ձայն ենք անվանում և պատկերացրեք, որ դա կարողանում ենք արտահայտել թղթի վրա: Երբ մենք գրում ենք, ակամայից պատկերացում է լինում, որ մենք ինչ-որ մեկին հայտնում ենք»:
Նինան 2004 թվականից ունի մի օրագիր, որտեղ գրում է իր հետ տեղի ունեցող հետաքրքիր պատմությունները. «Դա ավելի շատ հիշողությունների օրագիր ա, որ տարիներ անց կարդամ, հիշեմ, ժպտամ»:
Շատ քիչ կարելի է հանդիպել տղաների, ովքեր օրագիր են պահում: Արթուրը այսօր ծիծաղով է հիշում իր դպրոցական տարիների կյանքի օրագիրը. «Ինչ անում էի, գրում էի ու թաքուն պահում էի, որ ոչ մեկ չտեսնի»:
Թե ավելի շատ ինչ բնավորության տեր մարդիկ են օրագիր պահում, մեկնաբանում է հոգեբանը. «Այն մարդիկ, ովքեր ավելի քիչ են վստահում մարդկանց և ավելի շատ իրենք իրենց»:
Նունեն էլ հիշում է, թե ինչ խորամանկ քայլի էր դիմել, որ իր կյանքի օրագիրը մարդկանց չհետաքրքրի. «Կազմի վրա գրել էի` «Հայ գրականություն », որ եթե մեկը վերցներ, իմանար գրականության տետրս ա, էլ չբացեր»:
Մինչև այսօր էլ կարդում է իր գրառումները, ամենածիծաղելին էլ հիշում. «Գրել էի, թե ոնց մի անգամ ես ու ընկերուհիս պետք է դուրս գայինք դասից, գնայինք ժամադրության: Պահակը չթողեց: Ընկերուհուս ուշքը իբր գնաց, ես էլ տարա բուժկետ: Բուժկետի պահեստից դուրս թռանք: Սեղանից էլ 2 հատ թխվածք վերցրեցինք. սոված էինք»:
Տիկին Ավետիսյանը օրագիր պահելը համարում է դրական երևույթ. «Ինչ-որ տեղ թերապևտիկ նշանակություն ունի, այսինքն՝ կա դիմացին, ում հետ կարողանում ենք ասել և վերլուծության ենթարկել մեր մտքերը: Դա թեթևացնում է»:
 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031