Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հայ պատվիրակները 3 անգամ հաջողեցին, 1 անգամ ձախողեցին

Հունվար 27,2012 16:51

Իր ձմեռային նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ն քննարկեց «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը: Բանաձեւի նախագծի վերաբերյալ Թուրքիայի պատվիրակները մի քանի առաջարկներ էին արել, որոնք բոլորն էլ այս կապ այն կերպ առնչվում էին հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խնդիրներին:

Բանաձեւում ուղղումները ներկայացնելիս՝  թուրք պատվիրակին ամեն անգամ հակադարձում էին Հայաստանի պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: 3 անգամ, երբ հակափաստարկները ներկայացնում էր պրն Ռուստամյանը՝ ուղղումների առաջարկները չընդունվեցին: Այդ 3 դեպքերում ուղղումներին դեմ էր նաեւ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովը:

Թուրքական պատվիրակությանը հաջողվեց անցկացնել միայն մի առաջարկ, որի բովանդակությունը շատ էական էր:

Մանրամասն՝ ավելի ուշ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել