Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բժշկին բժիշկ է հարկավոր

Հունվար 27,2012 16:35

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի աշխատակազմին ասել է, որ Բերդում բժիշկների պակաս կա, բուժանձնակազմը ծերացել է, ինչը խնդիրներ է ստեղծում նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների լիրաժեք բուժզննման համար: Բերդի բժշկական կենտրոնը չունի քիթ-կոկորդ ականջի մասնագետ, անզգայացնող եւ ռենտգեն նկարահանում կատարող բժիշկներ, իսկ նյարդաբանը, վիրահատող գինեկոլոգը 70-անց են: Հիվանդանոցն արդեն 6 տարի գինեկոլոգ չունի: Բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանի խոսքով, բժիշկների աշխատավարձը պայմանագրային է, գոյանում է հաստիքավճարից եւ կատարած ծառայությունների քանակից, աշխատավարձի գումարը բավարար է: Սակայն բժշկական համալսարան ավարտած, Բերդի տարածաշրջանից սերված երիտասարդները ուսումնառությունից հետո մնում են Երեւանում, իսկ այլ տեղերից հեռավոր, սահմանամերձ Բերդ աշխատանքի չեն գալիս:

Բերդի բժշկական կենտրոնը զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում քիթ-կոկորդ-ականջաբանի, ռենտգենոլոգի, նյարդաբույժի, սոնոգրաֆիստի, մանկաբույժի եւ հոգեբույժի:

Այս տարի Համաշխարհային բանկի 1,5 միլիոն դոլար ֆինանսավորմամբ, Բերդի հիվանդանոցի շենքը հիմնանորոգվելու է, հագեցվելու գույքով եւ բժշկական նոր սարքավորումներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031