Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի 3 ժամ տեւած նիստը: Ինչպես արդեն տեղեկացվել էր, նիստում Կոնգրեսի քաղխորհուրդը պետք է քննարկեր առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ միաբերան որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է դաշինքով, որի մեջ կմտնեն ՀԱԿ անդամ կուսակցությունները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները: «Հակվածությունը կարծես հերթական ընտրություններինն է»,- ասաց Պետրոս Մակեյանը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ ՀԱԿ անդամ որոշ կուսակցություններ դեմ են ընտրություններին մասնակցությանն ընդհանրապես: Այս առիթով Պետրոս Մակեյանը պարզաբանեց, որ խոսքը տեխնիկական խնդիրների մասին է եղել, որի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել: Պարոն Մակեյանը նաեւ հավելեց, որ քննարկված միակ հարցն այնքան ծավալուն է եղել, որ այլ հարցերի չեն անդրադարձել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև