Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրանց նախորդող քարոզարշավներին հաճախ մասնակցում են նաեւ արվեստագետներ: Այդ առնչությամբ Aravot.am-ը ջազմեն Լեւոն Մալխասյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում, երբ քարոզարշավներին արվեստագետներ էլ են ներգրավված լինում: «Ինձ թվում է արվեստագետի անձնական պրոբլեմն է, եթե համաձայնվում է մասնակցել որեւէ մեկի քարոզարշավին»,-պատասխանեց ջազմենը:
Հաջորդ հարցին էլ՝ իսկ ինքը կմասնակցե՞ր, Լեւոն Մալխասյանը ասաց. «Ինձ դեռ ոչ մի անգամ չեն առաջարկել»:
Իսկ եթե առաջարկ ստանա, ո՞ր կուսակցության կողքին կլինի: «Չգիտեմ, դա հիմա շատ ձուկը ջրում հարց է»,- եզրափակեց զրուցակիցս:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև