Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքերը ԵԽԽՎ-ում՝ ընդդեմ Ֆրանսիայի

Հունվար 27,2012 16:03

 

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունն այսօր շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության սահմանափակման վտանգները» անվանումով գրավոր հռչակագիր, որին միացել են բավական մեծ թվով՝ 58 պատվիրակներ:

Սակայն ինչպես եւ այլ գրավոր հռչակագրերի մեջ՝ այստեղ էլ է նշված, որ տվյալ փաստաթուղթը պարտավորեցնում, այսինքն՝ արտահայտում է միայն այն անդամների կարծիքը, որոնք ստորագրել են այն:

Գրավոր հռչակագիրը վերաբերում է Ֆրանսիայի Սենատի հունվարի 24-ին ընդունած օրենքին. «Այն սահմանափակում է արտահայտման ազատությունը, ինչպես այն սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Այն սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչպես նաեւ իրավունքը պաշտպանելու անձնական կարծիքը եւ անցկացնելու անկախ հետազոտություն»:

Թեեւ Սենատը քվեարկությամբ մերժել էր այս օրինագիծը հակասահմանադրական ճանաչել, հռչակագրի հեղինակները շարունակում են պնդել, որ այն խախտում է Ֆրանսիայի Սահմանադրությունը. «Կայացած ժողովրդավարական երկրում մարդու հիմնարար ազատության խախտումը լրջորեն վնասում է Եվրոպայի վարկն ու վստահությունը: Ավելին՝ այն վտանգավոր նախադեպ է ստեղծում անդամ այլ երկրների համար՝ սահմանափակելու արտահայտման ազատությունը, ինչպես նաեւ՝ իրենց հայեցողությամբ, անհատական այլ իրավունքներ: Մենք խորապես մտահոգված ենք եվրոպական հիմնարար արժեքներին այս սպառնալիքով եւ դրա լուրջ հետեւանքներով: Մենք դեռ ակնկալում ենք, որ Ֆրանսիայի քաղաքական գործիչները պետք է ձեռնարկեն գործողություններ, քանի դեռ վնասը չի հասել անդառնալի փուլի»:

Բնականաբար, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների անխտիր բոլոր անդամները ստորագրել են այս գրավոր հռչակագրի ներքո: Միացել են նաեւ պատվիրակներ Վրաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից եւ այլն: Եվ ամենակարեւորը՝ հռչակագրին միացել են Պաղեստինի ազգային իշխանությունների երկու ներկայացուցիչներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031