Հայոց բանակի 20-ամյակին ընդառաջ Երևանի պետական համալսարանում ուսանողական խորհուրդն ու ռեկտորատը կազմակերպել էր միջոցառում: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին, շնորհավորեց տոնի կապակցությամբ: Ուրախ է, որ ունենք կազմակերպված ու մարտունակ բանակ: Ըստ նրա` ուժեղ պետության համար անհրաժեշտ է ուժեղ բանակ: Հիշելով Խորհրդային ժամանակները, ասում է. «Երբ զորահանդես էր լինում, մենք հպարտանում էինք, որովհետեւ զգացվում էր հայ զինվորի ու հայ գեներալի շունչը»: Միջոցառման ընթացքում ազգային ու հայրենասիրական երգերով հանդես եկավ ԵՊՀ-ի երգչախումբը: Ներկա էին նաև զոհված ազատամարտիկների մայրերը, ովքեր հպարտությամբ են հիշում իրենց որդիներին: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ կոչ է անում` հիշել բոլոր զոհվածներին և հպարտանալ մեր բանակով: ԵՊՀ-ի դասախոսական կազմն էլ է իր դերն ունեցել բանակի կազմավորման մեջ: Դեկանն է ասում: Ուսանողները շնորհակալություն հայտնելով ազատամարտիկների ծնողներին, ծաղկեփունջ նվիրեցին նրանց: Խոստանում են` լինել արժանի հետնորդ և իրենց գործերով բարձր պահել ազատամարտիկների հիշատակը:
Արամ Արարատյան