ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործն այսօր ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք:
Այդ գործով կա եւս երկու մեղադրյալ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վաչության հատկապես կարեւորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Նրանց առաջադրվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածը:
Կարդացեք նաև