Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը մարում է…»

Հունվար 27,2012 15:40

 Սիրած տղային «նվիրեց» ընկերուհուն, ընկերուհին ամուսնացավ ուրիշի հետ, ինքն էլ ուզում էր կյանքին վերջ տալ, բայց չհամարձակվեց, հիմա էլ ոչնչի համար չի ափսոսում:

 

22-ամյա Աննան սովորում էր 1-ին կուրսում, երբ հանիպեց Արմանին: Ընկերուհու տանը խնջույքի էր հրավիրված: «Արմանի մասին ընկերուհուցս շատ էի լսել՝ լավ տղա է, խելացի, ծանր, թասիբով, միայն մի քիչ աղջիկների նկատմամբ թույություն ունի, ասել էր ինձ»,- պատմում է Աննան: Հիշում է՝ ընկերուհու՝ Ալինայենց տանը մի անկյունում  աղջիկներով կանգնած էին, ներս մտան մի խումբ տղաներ, բոլորը, բացի մեկից,  բարեւեցին, ժպտացին, մի քանի բառ էլ ավել ասացին. «Ալինան մոտեցավ ու ականջիս շշնջաց, էն սիրյենվի բլուզկայովն ա Արմանը, «խոզը» մտքովս անցավ, բարեւել էլ չբարեհաճեց»,- ժպտում է Աննան: Ասում ՝ մի լավ «ուսումնասիրեց» Արմանին՝ գեղեցիկ եւ շատ գրավիչ արտաքին ուներ, շատ համակրելի էր, գնահատում է Աննան, բայց նյարդայնանում՝ Արմանը հայացքը աղջիկների կողմ նույնիսկ չթեքեց. «Մտածեցի՝  ի՞նչ ա իրան ձեւ տվել, ոնց որ էլ իրանից չկա: Ինքնասիրահարվածի մեկն  ա: Որոշեցի էլ իր կողմ ընդհանրապես չնայել»,- պատմում է Աննան: Ավելի է նյարդայնանում է, երբ ընկերուհերիներից Մարին նրան ասում է. «Բայց էտ Արմանը ինչ լավն ա, չէ՞, սիրահարվեցի, մի բան պիտի անեմ»: «Ինքնահավանի եւ ինքնասիրահարվածի մեկն ա»,- չի զսպում իրեն Աննան: Հավաքույթը ընթանում է իր հունով, երգ-երաժշտության ժամանակն է, Աննան ուզում է տեսնել Արմանին, պարու՞մ է, թե՞ էլի իրեն ձեւ տված «քաշված է» մի անկյունում:. «Զսպեցի ինձ, չնայեցի Արմանի կողմ, ինձ էլ գալիս, պարի էին հրավիրում, չէի համաձայնվում, սպասում էի՝ խնջույքը թեժանար,- Աննայի աչքերը փայլում են,-հանգիստ երաժշտություն դրեցին, ուզում էի գնալ խոհանոց, տեսնել՝ ինչ կա, մեկ էլ տեսնում եմ իմ կողմ մեկնված ձեռք, գլուխս բարձրացնում եմ, Արմանն է դիմացս կանգնած, հրավիրում է տանգո պարելու: Նայում եմ դեմքին, մեղմ ժպտում է, չեմ կարողանում մերժել, կանգնում եմ… պարում ենք»: Աննայի հիշողության մեջ մնացել են իրեն շատ մոտ Արմանի տաք շունչը, օծանելիքի բումունքը: Հիշում է նաեւ, որ պարի ընթացքում բառ անգամ չեն փոխանակվել, իսկ պարից հետո աղջիկն իրեն հազիվ է հասցրել գցել ինչ-որ սենյակ: «Կարմրե՞լ էի, կապտե՞լ, թե՞ դեղնել, չեմ կարող ասել, մի տեսակ դողում էի ու ամաչում իմ էտ վիճակից, մտածում էի՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, եթե զգան իմ վիճակը: Ինձ այդ սենյակում հանգստացնում էի, մտավ ընկերուհիս՝ Մարին, զննող հայացքով նայեց ինձ  ու հեգնորեն ասաց. «Լավ էլ պարում էիք, ասում  էիր ինքնահավան է, ինքնասիրահարված: Ես էլ, իբր թե ուզեցի իրավիճակը փրկել, ասացի իրենից է հարցրել ինձ»,- պատմում է Աննան, ասում է այդ նախադասությունից հետո տեղացին Մարիի անհամար հարցրեը՝ ի՞նչ հարցրեց Արմանը, անունը իմացա՞վ, ասեց՝ անտարբեր չի՞ եւ այլն: Աննան էլ  շարունակում է  «ապակողմնորոշել» ընկերուհուն՝ չգիտակցելով, որ հենց ինքն է հայտնվելու իր թակարդում. «Ասացի, ոնց որ անտարբեր չի իր  նկատմամբ, միայն անունն է  հարցրել, ես էլ ասել եմ: Զգացի՝ Մարին պայծառացավ, ինձ համբուրեց, ասաց, որ իր եւ Արմանի միջեւ եթե մի բան ստացվի, մաղարիչ կանի ինձ: Հետո էլ նորից նայեց ինձ ու ասաց՝ ոնց եմ սիրահարվել»,- պատմում է Աննան: Սենյակից դուրս է գալիս, զգում Արմանի հայացքը՝ իր կողմ ուղղված, խուսափում է հայացքից, բայց վայրկյաններ անց՝ տեսնում է կողքին. «Անուննս Արման է»: Ասաց ինձ ու ժպտաց, ավելացրեց. «Գիտեմ՝ քոնն էլ Աննա է: Ալինան  շատ է պատմել քո մասին, հենց էս տուն մտա, քեզ տեսա, հասկացա, որ դու ես Աննան: Հետաքրքիր մարդ ես երեւում: Ժպտացի, բառ անգամ չկարողացա արտասանել: Հետո հրավիրեց պարելու ու այդպես ամբող երեկո միասին պարում էինք, զրուցում, արդեն մոռացել էի Մարիի մասին, ինքնասիրահարված Արմանն էլ դարձավ շատ բարեհամբույր համակրելի երիտասարդ»,- պատմում է Աննան:

Արդեն տանը՝ իր անկողնում պառկած, Աննան ափսոսում է ավարտված օրվա համար, հիշում՝ ընկերուհու տնից դուրս գալիս նույնիսկ Արմանին չտեսավ, տանջվում է այն մտքից, որ ամեն ինչ ավարտվեց.  Արմանն էլ, կարծես նրա դուրը շատ էր եկել: Գիշերը անկացրեց աչքերը բաց՝ հիշողությունների ազդեցության տակ: Սկսվող օրն էլ անհաջող էր թվում. «Գնացի համալսարան, ոչ մի բան անելու հավես չունեի, հազիվ դիմացա դասերի ավարտին: Դուրս եկա համալսարանի շենքից, տեսնեմ Արմանը կանգնած է բակում, հայացքով մեկին է փնտրում, տեսավ ինձ, ժպտաց ու մոտեցավ»,- պատմում է Աննան: Ընկերուհիներին Աննան խնդրում է առանձին թողնել: Արմանի դեմքից Աննային արդեն շատ հարազատ ժպիտը չի վերանում. «Լա՞վ քնեցիր երեկ»: հարցրեց ինձ: Չկարողացա ասել՝ ոչ, «այո»-ն էլ  «ոչ»-ին շատ նման էր: Արմանն ինձ ասաց, որ եկել  է ինձանից իմանալու՝ ինչի՞ չի կարողացել քնել, պատասխանին չսպասեց, միանգամից առաջարկեց իր հետ զբոսանք, մերժել չկարողացա»,- պատմում է Աննան: Գնում է տուն, նրան սպասում է Մարին, ով միանգամից իր ծրագրերի մասին է խոսում. Ասում է՝ որոշել է գրավել Արմանի սիրտը, իմացել է՝ տղան որտեղ է սովորում, ինչպես է սովորում, ինչ մեքենա ունի, ում հետ է ընկերություն անում, գտել է եղանակ նրա հետ հանդիպում կազմակերպելու համար, միայն Աննան, պետք է օգնի Մարիին, այդ օրը նրա հետ լինի: «Սառը ջուր լցվեց գլխիս: Ինձ արդեն պարզ էր Արմանի մտադրությունը ինձ հետ կապված, նա էլ իմ դուրն էր շատ եկել, ու հանկարծ Մարին՝ իր ծրագրերով: Ընկերուհիս էր, խղճում էի նրան, սիրահարվել է, բայց չգիտեի՝ ինչպե՞ս օգնել: Մարին ինձանից անընդհատ Արմանից էր հարցնում, ես խուսափող պատասխաններ էի տալիս, չպատմեցի էլ մեր հանդիպման մասին…»:

 

Շարունակելի …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031