Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյան. «Տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան-26-ում եւ Հանրապետության հրապարակում»

Հունվար 27,2012 15:32

Ազգային Միաբանություն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն  Aravot.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել լրատվական կայքերում հայտնված այն տեղեկությունը , համաձայն որի, օրերս ինքը նշանակվելու է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնում՝ «վերահսկելու» համար ԲՀԿ-ական նախարարի կուսակցական գործունեությունն ընտրական շրջանում:

Ալեքսան Կարապետյանի փոխարեն մեր հարցին ի պատասխան ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե հանրապետության նախագահը եւ վարչապետը գտնեն, որ պետք է պարոն Կարապետյանի մասնագիտական գիտելիքներն օգտագործեն այդ ոլորտում, մենք կարող ենք միայն շնորհավորել՝ հաստատ համոզված լինելով, որ բարձր պրոֆեսիոնալով կհամալրվի այդ ոլորտը: Պարոն Կարապետյանը տարիներ շարունակ «Երեւան շին» շինմոնտաժային միավորման ղեկավարներից մեկն է եղել: Լավ բան եք ասում, տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան 26-ում եւ Հանրապետության հրապարակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031