Aravot.am-ի տեղեկություններով առաջիկայում իր աշխատանքային շրջայցերի համատեքստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելելու է Կապան: Ասում են տեղի ոստիկանապետը՝ Վախթանգ Ավագյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո՝ իր ենթականերին ստիպում է, որ իրենց հաշվին նորոգեն սեփական աշխատասենյակը, որպեսզի ամոթով չմնան շեֆի մոտ:
Արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկության իսկությունը ճշտել պարոն Ավագյանից եւ հասկանալ, թե արդյոք ոստիկանության ստորաբաժանումների վերանորոգումների համար նախատեսված չեն բյուջետային միջոցներ:
Թեւեւ երեկ Aravot.am-ի զանգին պատասխանած հերթապահը հեռախոսահամար խնդրեց, որով պարոն Ավագյանը պետք է կապվեր եւ պատասխաներ մեզ հետաքրքրող հարցերին, վերջինս այդպես էլ չզանգահարեց:
Իսկ այսօր առավոտից Վախթանգ Ավագյանը «տեղում չէ»:
Կարդացեք նաև
Պարոն Ավագյանի մեկնաբանությունները կհրապարակենք դրանք ստանալուն պես:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ