Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շախմատում էլ ազատ խոսքի սահմանափակում կա

Հունվար 27,2012 15:12

«Ճիշտ» հոդվածների կողմնակից Ալի Նիհատ Յազիչին

«e3e5» շախմատային կայքը տպագրել է իտալացի կին լրագրող Յանիս Նիզյիի բաց նամակը` ուղղված Իտալիայի շախմատի ֆեդերացիային, ՖԻԴԵ-ին ու Եվրոպայի շախմատային միությանը, որում հեղինակը տեղեկացնում է, որ վերջերս անցկացված «Ռեջիո-Էմիլիա» մրցաշարի կազմակերպիչներն իրեն չեն հավատարմագրել այն բանի համար, որ անցած տարի նույն մրցաշարից իր հոդվածներն ու մեկնաբանություններն իրենց դուր չեն եկել:

Լրագրողը, որ պատրաստվում էր կատարել հոլանդական ճանաչված «News in Chess» շախմատային հանդեսի հանձնարարությունը, ցանկանում է իմանալ վերոնշյալ շախմատային կազմակերպությունների ղեկավարների կարծիքը կատարվածի մասին:

Արձագանքելով լրագրողի հարցադրմանը` «Chess-News.ru»-ն հիշում է, որ իրենք եւս բախվել են նման խնդրի հետ, երբ Թուրքիայի շախմատային ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչիին նույնպես դուր չէր եկել կայքում հրապարակված այն նյութը, որում ասվում էր, թե աշխարհի մի շարք առաջատար հավաքականներ տրամադրված են բոյկոտել կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Դրա համար Յազիչին «Ռեջիո Էմիլիայի» կազմակերպիչներից առաջ էր անցել եւ կայքին սպառնացել, թե «Chess-News.ru»-ին կարգելվի աշխատել Թուրքիայի տարածքում անցկացվող մրցաշարերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031