Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը, որի ընդդիմախոսը ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն էր, իր խոսքում պարբերաբար համոզում էր, որ Հանրապետականը «մաքուր» քաղաքական ուժ չէ, վարչական ռեսուրս է, որն իր մեջ ներգրավել է պետական, ուժային, այլ տեղական իշխանությունների բոլոր տարրերը եւ որեւէ քաղաքական ուժ դա չպիտի հանդուրժի. «Որովհետեւ այս քաղաքական իրավիճակում, անհավասար պայքարում որեւէ մեկը չի կարող ոչ միայն հաղթանակ, այլ ընդհանրապես գոյատեւել: Պառլամենտում 1 թե 4 տեղ ունենալը դա մի բան է, բայց եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում ձեւավորվի նորմալ քաղաքական կուլտուրա, ինձ թվում է «Բարգավաճ Հայաստանը» պայքարելու է այդ ուղղությամբ»:
Հարցին` այսինքն դեռ շարունակո՞ւմ եք, հա՞ հույս տածել, որ ԲՀԿ-ի հետ նույն ուղղությամբ կնայեք` պարոն Իգիթյանը պարզաբանեց. «Մի ուղղությունը չի նշանակում, որ կլինի 2 ցուցակ, մի ցուցակում լինելու է Հանրապետական կուսակցությունը, երկրորդ ցուցակում` նրան դեմ այլ ուժերը` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: Խոսքը գնում է այն ուժերի մասին, որոնք այսօր մտահոգություն են հայտնում, որ այս ձեւերով, երբ պարտադրվում են իշխանության կողմից` թե’ ադմինիստրացիայից, թե’ օրենսդրության միջոցով` հնարավոր չէ գնալ ընտրությունների»
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ