Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստանջյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին չի ճնշում

Հունվար 27,2012 14:35

Օրերս Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել եւ հայտարարել, որ ուզում է ՀՀ նախագահի կողքին կանգնել: Այսօր այս առնչությամբ «Հայելի» ակումբում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ում այս արտահոսքը խուճապ չի՞ առաջացրել: Նա վստահեցրեց, որ ոչ մի խուճապ, անհասկանալի բան չկա. «Ինչի՞ համար խուճապ լինի, խուճապի ծայրահեղությունն այն է, որ մենք իբր կարող է էլ չլինենք, է, թող չլինենք, դրանից ինձ թվում է՝ մոլորակի առանցքը չի փոխվելու, կարեւորը` որ տվյալ երկիրը ըստ էության լավ լինի ու երկիրը առաջ գնա»:

Հարցին` Արամ Սաֆարյանի ստորագրությունը համամասնականի մասին լսումներ անցկացնելու առաջարկի դիմաց արդյոք պատասխան քա՞յլ չէր, որ եթե ձեր վրա ճնշում լինի` այդպես կանեք, պարոն Բոստանջյանն ասաց, որ իրենք չեն առաջնորդվում նման ինտրիգներով եւ րոպեական որոշումներ չեն կայացնում. «Կան ավելի մակարդակային բարձր մարդիկ, որոնք առողջ տրամաբանությամբ են առաջնորդվում»:

Քննարկման մյուս բանախոսի` ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի մեկնաբանությունը ԲՀԿ-ում տեղի ունեցածի կապակցությամբ այլ էր. «Կա 2 վարկած: Մի պատասխանն այն է, որը կտա արտգործնախարարը, երբ իրեն կտան այդ հարցը միջազգային կառույցները, կասի` ինչ է եղել, մարդիկ, նայելով կուսակցությունների ծրագրերին, հավանություն տալիս են այլ կուսակցություններին, ձեր դեմոկրատական երկրներում էլ նույն բանը կատարվում է, մարդիկ գնում են այլ կուսակցություն, որովհետեւ վստահում են նրան: Սա կլինի դիվանագիտական պատասխան: Բայց դուրս եկեք փողոց եւ ժողովրդական պատասխանը լսեք` որ ՀՀԿն փորձում է մոնոպոլիզացնել դաշտը եւ օգտագործելով իր ադմինիստրատիվ լծակները` քաշում է բոլորին ՀՀԿ` ցույց տալով նաեւ այլ կուսակցություններին, թե ինչ է լինելու իրենց հետ, եթե այսպես ասած` նախագահի կոքը չկանգնեն: Կարծում եմ, հիմա ոչ թե ԲՀԿի, այլ` «Բարգավաճի» մարդկանց հանդեպ ճնշում են գործադրում, օգտագործում են իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները, ցանկացած հիմնարկ 100 տոկոսով կսարքեն հանրապետական»:

Թե ինչու Վարդան Բոստանջյանը չի նկատում, որ ճնշում կա ԲՀԿ-ի վրա, նա պարզաբանեց, որ եթե 1 մլն զանգված ունեցող «Բարգավաճից» մի 20 հոգի, 400 հոգի գնում են` դա էական նշանակություն չունի. «Բոլոր պարագայում մի բան հայտնի է, եթե շատերը խոսում են այն մասին, որ ճնշում է կիրառվում «Բարգավաճի» վրա, երեւի թե դա էդպես է, եւ ես դժվար եմ դա հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031