Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն բան կվճռվի վերջին երեք տուրում

Հունվար 27,2012 13:59

Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» փառատոնում երեկ վերջին հանգստյան օրն էր

Պայքարի ավարտին մնում է ընդամենը երեք տուր, որոնցում միանձնյա առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի թիվ 2 շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջորդաբար հանդիպելու է Դավիթ Նավարային, Բորիս Գելֆանդին եւ Թեյմուր Ռաջաբովին:

Եթե մրցաշարի սկզբից հաղթողին որոշելու համար պայքարը գլխավորապես ընթանում էր հայ գրոսմայստերի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ (մրցաշարի մեկնարկից առաջ այդպիսի կանխատեսում արել էր աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը), իսկ միջնամասում նրանց միացավ նաեւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), ապա 10-րդ տուրում Դավիթ Նավարայի նկատմամբ տարած հաղթանակից հետո այդ պայքարին լրջորեն միջամտել է նաեւ Ուկրաինայի լավագույն շախմատիստ, բազմափորձ Վասիլի Իվանչուկը, որն աննկատ մոտենալով երեք առաջատարներին՝ վերջին «ցատկով» շրջանցեց Կարլսենին ու Ռաջաբովին ու հայտնվեց 2-րդ հորիզոնականում: Նա Արոնյանին զիջում է ամբողջ մեկ միավորով:

Վասիլի Իվանչուկ

Տասը տուրից հետո մրցաշարային աղյուսակում բոլոր 14 մասնակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:

1. Լեւոն Արոնյան     7,5 միավոր

2. Վասիլի Իվանչուկ              6,5

3. Մագնուս Կարլսեն             6,0

4. Թեյմուր Ռաջաբով            6,0

5. Ֆաբիանո Կարուանա 5,5

6. Հիկարու Նակամուրա  5,5

7. Գատա Կամսկի     5,0

8. Լյուկ Վան Վելի      5,0

9. Սերգեյ Կարյակին             4,0

10. Վուղար Հաշիմով             4,0

11. Բորիս Գելֆանդ   4,0

12. Անիշ Գիրի                        4,0

13. Վեսելին Տոպալով            4,0

14. Դավիթ Նավարա             2,5

Ո՞վ կհաղթի հեղինակավոր «Tata Steel Chess»-ում: Դժվար է միանշանակ ասել: Ամենամեծ հնարավորությունը Լեւոն Արոնյանն ունի: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա մոտակա մրցակցից առաջ է մեկ քայլով: Թերեւս, ավելի վճռորոշ դերակատարություն ունի հայ գրոսմայստերի խաղում կատարված որակական հսկայական առաջընթացը: Արոնյանը, որ անցած տարի, ասես, ավելի շատ զարգացնում էր չպարտվելու տեխնիկան, այս տարի նրա խաղն արդեն ավելի վստահ ու ագրեսիվ է դարձել: Դրա վկայությունն էլ տասը տուրերում նրա տարած վեց հաղթանակներն են, որոնցից երկուսը՝ սեւ խաղաքարերով: Շատ բան կախված է լինելու նաեւ մնացած երեք տուրերում Լեւոնի մրցակիցների ցուցադրելիք արդյունքներից: Իսկ նրանք կազմելու են հետեւյալ զույգերը. 11-րդ տուր՝ Հաշիմով-Ռաջաբով, Իվանչուկ Գելֆանդ, Կարլսեն- Տոպալով, 12-րդ՝ Ռաջաբով-Իվանչուկ, Կարլսեն-Կամսկի, 13-րդ՝ Վան Վելի-Կարլսեն, Իվանչուկ-Կարյակին, Արոնյան-Ռաջաբով:

Վեյկ-ան-Զեեի «C» խմբի մրցաշարի 14 մասնակիցների մեջ է Էլինա Դանիելյանը: Ավաղ, Հայաստանի լավագույն շախմատիստուհին այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Նա 10 տուրում իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարները` chess-news.ru-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031