Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնացվեցին լավագույն հաղորդումները

Հունվար 27,2012 13:57

Երեկ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Կարծիք» հաղորդաշարի 20-ամյակին նվիրված միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Կարինե Տիտանյանը: Նա մրցանակներ հանձնեց տարբեր անվանակարգերում, որոնք ընտրվել էին 2011-ի ընթացքում կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցումների հիման վրա: Լավագույն հեռուստաշարք անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը, լավագույն երաժշտական նախագիծը՝ «Տասը պլյուս տասը» հաղորդաշարը, լավագույն ռազմահայրենասիրական հաղորդաշարը՝ «Զինուժը»: 2011թ.-ի լավագույն հեռուստամեկնաբան ճանաչվեց Աբրահամ Գասպարյանը, իսկ լավագույն մարզային թղթակից՝ Հրաչյա Պապինյանը: Առաջին անգամ կենտրոնը հարցումներ էր անցկացրել երեխաների շրջանում, ինչի արդյունքում լավագույն մանկական հաղորդաշար ճանաչվեց Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Զարթուցիչը»:

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն էլ իր հերթին առանձնացրեց՝ նշելով «Կարծիքը». «Այն մշտապես եղել է սպասված հաղորդում: «Կարծիքը» մեդիա-լաբորատորիա էր՝ իր նորամուծություններով հանդերձ, ունի իր դիմագիծը, ընդլայնված մեդիա-տարածություն, իսկ հաղորդման բոլոր հարցումները՝ կոնկրետ հասցեագրումներ»: «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանը նշեց, որ հաղորդաշարը կայացավ ստեղծագործական խմբի շնորհիվ, որն իր վրա կրեց ծանրությունը նույնիսկ ամենադժվար տարիներին. «Ավելի քան վստահ եմ, որ «Կարծիքը» շարունակվելու է: Առանց հեռուստադիտողների աջակցության՝ այն 20-ամյա տարեգրություն չէր ունենա»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031