Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Աբովյանն այնուամենայնիվ քաղբանտարկյալների ցուցակում է

Հունվար 27,2012 13:03

ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանը, որն «Առավոտին» հրաժարվել էր մեկնաբանել նախկին քաղբանտարկյալ  Սամվել Աբովյանի Կոնգրեսին ուղղված բաց նամակը՝ ասելով, որ «նման մարդկանց հետ կապված հարցերով» «Առավոտին» մեկնաբանություններ չի անում՝ այսուհանդերձ, «Ժողովրդին» մեկնաբանել է այն՝ նշելով. «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը՝ կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին։ Ավելի կոնկրետ. նա ցուցմունքներ էր տվել համաժողովրդական շարժման դեմ: Այդ պահից սկսած՝ Կոնգրեսը դադարել է նրան համարել քաղբանտարկյալ կամ քաղաքական հալածյալ։ Կարծում եմ՝ սրանով արդեն ամեն ինչ ասված է»։

«Առավոտը» սակայն ուսումնասիրեց քաղբանտարկյալների եւ հալածյալների ցուցակը եւ պարզեց, որ ՀՀՇ անդամ Սամվել Աբովյանն այնուամենայնիվ մինչ այժմ էլ ընդգրկված է այնտեղ՝ Ա խմբում, որտեղ անձինք են, «որոնք գտնվել են անազատության մեջ, որոնց ներկայացված են շինծու մեղադրանքներ եւ ում նկատմամբ շարունակվում է քննությունը կամ դատական պրոցեսը, սակայն փոխված է խափանման միջոցը»:

Եվս մի դիտարկում՝ մեկնաբանություններ չտալու կապակցությամբ: Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով ՀԱԿ գրասենյակից մեզ գրավոր խորհուրդ էին տվել «տեղեկատվությունը նախապես ճշտել կամ մեկնաբանություն ստանալ Հայ Ազգային Կոնգրեսի լիազոր ներկայացուցիչներից»: 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031