Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը։
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանը լսում է գործող անցնող վկա ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանին։ Դատարան են ներկայացել նաև գործով ամբաստանյալներ ճանապարհային ոստիկանության նախկին 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը, մյուս ամբաստանյալներ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի դահլիճում էր գտնվում նաև Արայիկ Հայրապետյանը, որը հանրությանը հայտնի է որպես Լավանդայի Արայիկ, և, երբ ֆոտոլրագրողը լուսանկարել է նրան, նա, խուճապի մատնվելով, հեռացավ դահլիճից՝ բողոքելով թե «այ մարդ չենք կարում մի տեղ հանգիստ նստենք. էս լրագրողները թռնում են դեմքներիս»։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև