Նախօրեին բաց նամակով էր հանդես եկել նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը՝ քննադատելով Հայ ազգային կոնգրեսին։ Անդրադառնալով այդ փաստին՝ ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը՝ կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին։ Ավելի կոնկրետ. նա ցուցմունքներ էր տվել համաժողովրդական շարժման դեմ: Այդ պահից սկսած՝ Կոնգրեսը դադարել է նրան համարել քաղբանտարկյալ կամ քաղաքական հալածյալ։ Կարծում եմ՝ սրանով արդեն ամեն ինչ ասված է»։
«Ժողովուրդ»