Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է ազատ արձակվել

Հունվար 27,2012 11:34

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը երեկ տեղափոխվել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Ըստ Տեր-Պողոսյանի փաստաբանից վերջերս ստացած տեղեկությունների՝ դատապարտյալը տառապում Է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել Է: Տեր-Պողոսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու լուրը հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, բայց դժվարացավ ասել, թե որ հիվանդանոց են տարել, այնտեղ որքան կպահեն եւ ընդհանրապես երբեւէ կվերադարձնե՞ն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, թե ոչ։ Երեկոյան հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ Տեր-Պողոսյանը գտնվում է հիվանդանոցի կոլոպրակտալոգիայի (աղիքային հիվանդությունների բուժման) բաժանմունքում եւ այսօր առավոտյան վիրահատվելու է: Հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանին խնդրեցինք տեղեկացնել, թե իրենց հետազոտությամբ ինչ հիվանդություն է հայտնաբերվել Տեր-Պողոսյանի մոտ: Թամազյանն ասաց, որ այդ տեղեկությունը հեռախոսով չի կարող մեզ տրամադրել եւ առաջարկեց այսօր այցելել հիվանդանոց։

Տեր-Պողոսյանի հետ կապված ամենահետաքրքիր հարցերից մեկն այն է, թե հիվանդության պատճառով նա կարո՞ղ Է ազատ արձակվել։ Իսկ քանի դեռ նրա հիվանդության անունը չի հրապարակվում, մեզ մնում է գուշակել։ Կառավարության որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» կա երկու բաժին, որոնք կարող են համապատասխանել Տեր-Պողոսյանի դեպքին։ Առաջինը «Նորագոյացություններ» կոչվող հիվանդությունն Է։ Այս ենթավերնագրի տակ կա այսպիսի կետ՝ «3-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)՝ ըստ միջազգային TNM դասակարգման»։ Մյուսը՝ «Մարսողական օրգանների հիվանդություններ» բաժինն է, որում կա այսպիսի կետ՝ «Աղիների եւ մարսողական այլ օրգանների հիվանդություններ՝ ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում»։ Սա նշանակում է, որ Տեր-Պողոսյանը կարող է պատժի կրումից ազատ արձակվել, եթե հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվի վերը նշված ախտորոշումներից մեկը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031